Խորվաթ գիտնականները մեղուներին «սովորեցնում են» ականներ գտնել, որոնք մնացել են Բալկաններում ռազմական գործողություններից հետո:
«Մեղուների համար դժվար չէ հիշել ականների ու պայթուցիկ սարքերի հոտը, որը նրանք հետո կարող են փնտրել: Մեր գլխավոր եզրակացությունն այն է, որ մեղուները կարող են հստակ գտնել թիրախը եւ մենք գոհ են արդյունքներից»,-հայտարարել է Զագրեբի համալսարանի պրոֆեսոր Նիկոլա Կեժիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Daily Telegraph-ը:
Կեժիչի խոսքով՝ ով զբաղվում է մեղուների «մարտական պատրաստականությամբ», մեղուները շատ հեշտությամբ ճանաչում են տրոտիլ պարունակող պայթուցիկի հոտը:




























