Արեւադարձային գորտերը երկրպագուի երկար չեն փնտրում, նրանք զուգավորվում են առաջին պատահած արուի հետ, ինչը վկայում է բազմացման բարձր ճկունության մասին, կարծում են կենսաբանները:
«Oophaga pumilio» գորտերը բնակվում են ծառերի ճյուղերի վրա, Կենտրոնական Ամերիկայում: Գերմանացի գիտնականները պարզել են, որ Կոստա Ռիկայի անտառներում էգ գորտերն ավելի շատ են, քան արուները: Նրանք հետեւել են կենդանիների վարքագծին եւ տեսել, թե ինչպես են էգերն ընտրում զուգընկերոջը, ասվում է «Frontiers of Zoology» ամսագրում հապարակված հոդվածում:




























