United Airlines ընկերությունը վերսկսել է  «Երազանքի օդանավերի» թռիչքները դեպի ԱՄՆ, որոնք դադարեցվել էին տեխնիկական անսարքությունների պատճառով:

Առաջին Boeing 787 Dreamliner-ը մայիսի 20-ին ուղեւորներին Հյուսթոնից բարեհաջող տեղափոխել է Չիկագո: Boeing 787 Dreamliner-ի ուղեւորների թվում են եղել Boeing ընկերության տնօրեն Ջիմ  Մաներնին եւ Dreamliner –ի գլխավոր ինժեներ Մայք Սինեթը, հայտնում է eurosmi.ru-ն`վկայակոչելով Chicago Tribune-ին:

Այժմ United Airlines ավիաընկերությունը Boeing 787 Dreamliner–ը պատրաստվում է շահագործել ոչ միայն ներքին, այլեւ միջազգային չվերթներում: ԱՄՆ-ում Boeing 787 Dreamliner օգտագործող միակ ընկերությունը՝ United Airlines-ը, «Երազանքի օդանավերով» թռիչքները վերսկսել է FAA-ի՝ Քաղավիացիայի դաշնային վարչության թույլտվությունից հետո:

Հիշեցնենք, 2013թ. հունվարին Ճապոնիայում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Boeing 787 Dreamlinerով թռիչքները դադարեցվել էին, քանի որ այդ մակնիշի մի քանի օդանավերում լիթիում-իոնային մարտկոցների բռնկում էր տեղի ունեցել: