ԱՄՆ-ի Սենատում մայիսի 21-ին Apple ընկերության կողմից հարկերից խուսափելու գործով լսումներ կանցկացվեն:

Սենատորներին կպատասխանի ընկերության ղեկավար Թիմ Կուկը: Ըստ սենատորների՝  «խնձորային» ընկերությունը  վերջին հինգ տարում ԱՄՆ-ի բյուջեին չի վճարել  44 մլրդ  դոլար:

Սենատորները պարզաբանում են, որ ընկերության կիրառած սխեմայի էությունը եղել է օֆշորային գոտիներում դուստր ձեռնարկություններ գրանցելը:

Այդ ընկերությունները ոչ ԱՄՆ-ի բյուջեին են հարկեր վճարել, ոչ այն պետություններին, որտեղ գրանցված են: Օրինակ է բերվում Իռլանդիայում գրանցված ընկերությունը, որն աշխատակիցներ չուներ եւ որն ուղղակիորեն կառավարվում էր Քալիֆորնիայից, որտեղ գտնվում է Apple-ի գլխավոր գրասենյակը, գրում է utro.ru-ն:

Սակայն ոչ բոլորն են կարծում, թե Apple-ը խախտել է օրենքը: Ըստ փորձագետների՝ ընկերությունը պարզապես օգտվել է ամերիկյն հարկային օրենսդրության սողանցքերից: