Ամերիկյան Օքլոհոմա-Սիթի քաղաքում ավերիչ տորնադոյի զոհերի թիվը հասել է 91-ի: Զոհերի թվում երեխաներ կան, ավելի քան 300 մարդ ներկայումս գտնվում են հիվանդանոցներում: Նրանցից շատերի վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր:
Աղետից ամենից շատ տուժել է Մուր քաղաքը, որտեղ մի քանի շրջաններում շենքերը, այդ թվում դպրոցները, հիմնովին ավերվել են: Քաղաքի որոշ հատվածներում էլեկտրականություն չկա, չի աշխատում կապը, հաղորդում է Life News-ը: Թեեւ վատ եղանակային պայմաններին եւ մթին, տուժածների որոնողական աշխատանքները չեն դադարեցվել:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածն աղետ է անվանել եւ հանձնարարել է տեղի իշխանություններին դաշնային օգնություն տրամադրել աղետի հետեւանքները վերացնելու համար: Նման օգնությունն իր մեջ կարող է ներառել ժամանակավոր կացարանների կառուցում, վնասված շենքերի վերանորոգում եւ չապահովագրված գույքի համար փոխհատուցման վճարում:











