Apple եւ Google ընկերությունները դարձել են ամենաթանկ բրենդների վականիշի առաջատարները BrandZ-ի վարկածով: Առաջին տեղում նախկինի պես Apple-ն է, նրա արժեքը գնահատում է 185,1 մլրդ դոլար, իսկ Google-ի արժեքը 113,7 մլրդ դոլար է:

Microsoft կորպորացիան 69,8 մլրդ դոլարով 7-ն է հարյուրյակում: IPO_ից մեկ տարի անց Facebook-ը զբաղեցնում է ընդամենը 31-րդ տեղը, ընկերության ընդհանուր արժեքը կազմում է 21,3 մլրդ դոլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 36 տոկոսով:

Բջջային սարքավորումների շուկայում Apple-ի գլխավոր մրցակից Samsung Electronics-ն ավելացել է 51 տոկոսով եւ այժմ նրա ապրանքանիշն արժե 21,4 մլրդ դոլար, ընկերությունը 30-րդ տեղում:

Yahoo-ն 92-րդ տեղում է, վերջին չորս տարիներին այն ընդհանրապես չկար ցանկում:

Ըստ BrandZ-ի` 100 ամենաթանկ ապրանքանիշների արժեքը 2006-ի համեմատ աճել է 77 տոկոսով: