Flickr ֆոտոհոսթինգը օգտվողներին մեկական տերաբայթ է նվիրել, ասված է ծառայության բլոգում:
Flickr-ում հուսով են, որ այդ ծավալն օգտվողներին թույլ կտա անկաշկանդ տեղադրել մեծ թողունակությամբ լուսանկարներ: Ֆոտոհոսթինգի հաշվարկով՝ եթե օգտվողը 40 տարի շարունակ ժամը մեկ նկար ներբեռնի, դարձյալ ամբողջ տերաբայթը չի սպառի:
Պահպանման տարածքը մեծացնելուն զուգահեռ Flickr-ը նոր դիզայն է ներկայացրել, լուսանկարները կարելի է դիտել «սլայդ շոու» ռեժիմով: Նաեւ լուսանկարներում դեմքերը ճանաչելու գործառույթ է ներդրվել:
Նորույթներից է նաեւ մինչեւ երեք րոպե տեւողությամբ Full HD տեսանյութեր ներբեռնելու հնարավորությունը: Flickr-ը նաեւ նորացրել է բջջային սարքերի համար նախատեսված իր հավելվածները, գրում է lenta.ru-ն:
Flickr ֆոտոհոսթինգը ստեղծվել է 2004թ.: 2005-ին Yahoo!-ն այն գնել էր 35 մլն դոլարով: The Verge-ի տվյալով՝ 2013թ. մարտին Flickr-ի լսարանը 81 մլն էր: Օգտվողներն օրական մոտ 3,5 մլն լուսանկար են տեղադրում Flickr-ում:




























