Հարավաֆրիկյան հանրապետությունում երիտասարդները զվարճալի տեսանյութ են նկարել այն մասին, թե ինչպես են իրենց քոթեջից դուրս հանում այնտեղ ավերածություններ գործող բաբուիններին:
Քեյփթաունում մի քանի երիտասարդներ ականատես են դարձել, թե ինչպես է տներից մեկի պատուհանից ներս մտնում սոված կապիկների մի ողջ ընտանիք: Նրանք անմիջապես ուղեւորվել են դեպի խոհանոց, որտեղ իսկական ավերածություն են գործել: Հետո մտել են երիտասարդների սենյակներ: Վերջիններս տեղի ունեցողին հումորով են մոտեցել, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Տանտեր Հովարդ Ջեյմս Ֆայվին օգնության է կանչել հարեւաններին, իսկ ինքը ձեռքն առել ավելն ու քշել կենդանիներին:
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է երիտասարդն ավելով քշում կապիկներին, գոռալով. «Էյ, դու, այ, հենց դու, մաքրվեք իմ տնից, հասկացաք, չէ՞»:











