Աշխարհի ամենածեր կոկորդիլոսն իր 110-ամյակին նվեր է ստացել թռչնամսից 20 կգանոց տորթ` զարդարված մոմերով: Marineland Melanesia այգու պահակները նույնիսկ երգել են կոկորդիլոսի պատվին:
«Ավստրալիայի հյուսիսի ամենահայտնի բնակիչն այս շաբաթ նշել է իր 110-ամյակը, բայց թագուհուց նամակ այդպես էլ չի ստացել»,- կատակել են լրագրողները. «Փոխարենը Կասսիուս մականունով կոկորդիլոսը մսային տորթ է ստացել»: Կոկորդիլոսից 30 վայրկյան է պահանջվել` տորթի հետ հաշիվները մաքրելու համար: Կասիուսը ոչ միայն ամենածեր այլեւ ամենամեծ կոկորդիլոսն է, որ ապրում է աղի ջրում: Իրականում նրա հստակ տարիքը հայտնի չէ, սակայն փորձագետները այն գնահատում են 110 տարի, հայտնում է Vesti.ru-ն:
Կասիուսին բռնել են 26 տարի առաջ, քանի որ նա տհաճություններ էր պատճառում տեղացիներին, հարձակվում նավակների վրա: 2011թ. երկկենցաղը հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում:











