Ղազախստանցի ուսանողը տեսահոլովակ է պատրաստել, որտեղ տարբեր բարի արարքներ են կատարում, եւ այն տեղադրել է YouTube-ում:  Կադրերը նա վերցրել է տեսադիտարկման սարքերից:  Տեսանյութն արդեն 4 մլն դիտում է արձանագրել:

Հինգրոպեանոց տեսանյութի հերոսները վարորդներ են: Նրանք դուրս են գալիս մեքենաներից` օգնելու համար տարեց մարդկանց, հաշամանդամների, երեխաների, կագնում են` ճանպարհը զիջելով  բադիկին կամ վախեցած կատվին: «Ե՞րբ եք վերջին նգամ բարի գործ կատարել», ավարտին լուսագրերի փոխարեն հարցրել է հեղինակ, 19-ամյա Արկադի Մորյախինը:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ մի շարք այլ երկրների բնակիչներ գրառումներ են թողել տեսանյութի տակ` նշելով, որ տեսանյութը ստիպել է իրենց հուզվել: