NASA-ն մտադիր է մասնակցել 3D պրինտերի ստեղծմանը, որը կարող է ուտելիք սինթեզել: Թեքսասի Systems and Materials Research Corporation ընկերությունը, որը մշակել է ուտելիքի սինթեզման ունիվերսալ սարքավորումը, առաջին գրանտն է ստացել NASA-ից 125 հազար դոլարի չափով, հաղորդում է The Financial Times-ը:

Սարքավորման մշակողները ծրագրում են տպիչի հանովի քարթրիջները լրացնել բաղադրիչներով, որոնք անհրաժեշտ են տարբեր ուտեստների պատրաստման համար: Առաջինը տպելու են պիցցա:

Սարքավորումը մշակվում է տեւական թռիչքների ժամանակ աստղագնացների կողմից օգտագործվելու համար: Բայց ծրագրավորողները մտադիր չեն կանգ առնել ձեռքբերվածի վրա եւ հուսով են, որ իրենց սարքը հեղափոխություն կիրականացնի ուտելիքի պատրաստման ոլորտում, եւ մոտ ապագայում տպիչներ կհայտնվեն բոլոր խոհանոցներում, գրում է The Week-ը: