Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կդիմի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեիին, քանի որ իր կուսակից Էսֆանդիյար Ռահիմ-Մաշայիին թույլ չեն տվել մասնակցել նախագահական ընտրություններին, հայտնում է Reuters-ը:
The Guardian-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի նախագահի գործերի նախկին կառավարիչ եւ կուսակից Էսֆանդիյար Ռահիմ-Մաշայիին Դիտորդական խորհուրդը թույլ չի տվել մասնակցել նախագահական ընտրություններին:
Ահմադինեժադը հուսով է, որ կարող է կարգավորել բոլոր հարցերը գերագույն առաջնորդի հետ: «Ես այդ հարցով կզբաղվեմ մինչեւ վերջ եւ հուսով եմ, որ խնդիրը կլուծվի», ասվում է իրանական ISNA գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Չանցած թեկնածուներից է նաեւ Իրանի նախկին նախագահ Ալիաքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Նրա նախընտրական գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ նախկին նախագահը չի բողոքարկի Դիտորդական խորհրդի որոշումը:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ մի քանի հարյուր հավակնորդներից երկրի նախագահի թեկնածու են ճանաչվել ութը:




























