Չինաստանը հրաժարվում է քննարկել պատժամիջոցների հարցը նույնիսկ ընդհանուր գծերով՝ նախընտրելով Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել դիվանագիտական շրջանակներում: Այս մասին հաղորդում է New York Times պարբերականը՝ վկայակոչելով անկախ եվրոպացի դիվանագետներին եւ փորձագետներին:
«Չնայած ԱՄՆ-ի կողմից աճող ճնշմանը, Չինաստանը մինչեւ օրս ցույց չի տվել, թե կողմ կլինի Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների խստացմանը»,- գրում է պարրբերականը:
Փորձագետների կարծիքով, Չինաստանը ձեռնպահ կմնա քվեարկությունից, թեեւ նրանց հավաստամբ, ձեռնպահ մնալն ավելի լավ է, քան վետո դնելը:



























