Իրանը տարվա սկզբից 700 մոդեռնիզացված ցենտրիֆուգ է տեղադրել ուրանի հարստացման համար, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով ԱԷՄԳ-ի շտաբ-բնակարանում (Վիեենա) իր աղբյուրները: Ենթադրաբար դրանք նոր սերնդի IR-2M ցենտրիֆուգներ են:
Դեռեւս ոչ մի սարք չի գործարկվել, որոշները դեռ չեն էլ տեղադրվել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) դեռեւս հունվարին տեղեկացվել է Նաթանզե քաղաքի միջուկային օբյեկտում նման ցենտրիֆուգների տեղադրման Իրանի պլանների մասին: Գործակալության փետրվարյան զեկույցում նշվել է, որ իրանցի մասնագետներն այնտեղ 180 ցենտրիֆուգ են տեղադրել, հաղորդում է
АН-online-ը:
Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին», սպասվում է, որ ավելի ուշ, մայիսի 22-ին, կհրապարակվի ԱԷՄԳ-ի եռամսյակային հերթական զեկույցը՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկրին անհրաժեշտ է 50 հազար ցենտրիֆուգ, որպեսզի կարողանա վառելիքով ապահովել իր ապագա ատոմակայանները:




























