ԱՄՆ-ի Սենատը միաձայն բանաձեւ է ընդունել, որն Իսրայելին աջակցում է իրանական միջուկային սպառնալիքի դեմ ուղղված ցանկացած գործողությունների դեպքում: Բանաձեւի հեղինակներն են հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը եւ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը: Իրանի կառավարությանը եւս մեկ անգամ հրապարակավ դատապարտելու հնարավորությունը միավորել է երկու անհաշտ հակառակորդներին՝ հանրապետականներին ու դեմոկրատներին, գրում  է  Voice of America-ն:

«Եթե Իսրայելն իր ժողովրդին իրանական միջուկային ծրագրից պաշտպանելու համար ստիպված  լինի պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի հրեական պետությանը՝ օգտագործելով ռազմական, դիվանագիտական, քաղաքական եւ տնտեսական ռեսուրսները», ասված է բանաձեւում:

Բանաձեւում նաեւ կոչ է արվում խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները, գրում է Ynetnews-ը: