Ստոկհոլմի արվարձաններում չորրորդ օրը շարունակվում են զանգվածային անկարգությունները: Երեկայն ժամը 20-ից հետո հրշեջ ծառայությունը արձանագրել է 90 ահազանգ: Մեքենաներ են այրվել 15 արվարձաններում:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երբ հրշեջները ժամանել են Սկուգոսա` մարելու ռեստորանում բռնկված մեծ հրդեհը, նրանց դիմավորել են քարերով: Փրկարարները կարողացել են հրդեհի մարմանն անցնել միայն ոստիկանների միաջմտությունից հետո:
Մեծ Ստոկհոլմի հարավային Հագսթեր արվարձանում իրավապահներից մեկը սուր գործիքով գլխի վնասվածք է ստացել: Չորեքշաբթի օրը հրդեհումների, բռնի գործողությունների եւ վանդալիզմի մեղադրանքով ձերբակալվել է 8 մարդ, որոնցից ամենափոքրը 14 տարեկան է:
Հիշեցնենք, որ խռովության պատճառ է դարձել Հյուսբյու շրջանի 69-ամյա բնակչի սպանությունը: Նա մաչետեով սպառնացել է ոստիկաններին, եւ իրավապահները կրակ էին բացել:











