Մեծ Բրիտանիայի Սթեմֆորդ քաղաքի բնակիչ Քոլին Ֆերզը զուգարանակոնքը հարմարեցրել է անիվների վրա, որի համար ծախսել է մեկ ամիս: Ճիշտ է, Ֆերզը խոստովանել է, որ նոր սարքն օգտագործելիս մի փոքր անհարմարություններ կան: «Ես ամեն անգամ թրջվում եմ, երբ ընթանում են անհարթության վրայով»,-ասել է նա:
Զուգարանակոնքով «տրանսպորտային միջոցն» ունի 140 խ/սմ ծավալով շարժիչ եւ կարող է մինչեւ 88 կմ/ժամ արագություն զարգացնել, գրում է The Sun-ը:
33-ամյա կասկադյոր Քոլին Ֆերզը նախորդ տարի հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ հայտնագործել էր արագ ընթացող մանկասայլակը, որի կարող էր մինչեւ 80 կմ/ժամ արագություն զարգացնել:
Ֆրեզի ընկերուհին հայտարարել է, որ իր որդուն թույլ չի տա նման սարք վարել:











