ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Մաունթ Վերնոն քաղաքում կամուրջ է փլուզվել, մեքենաները եւ մարդիկ ջրում են հայտնվել։
Ըստ ոստիկանության տվյալների՝ Սքաջիթ գետի վրայով անցնող քաղակողմ ճանապարհով կամուրջը փլվել է մայիսի 23-ին՝ տեղի ժամանակով 19.00-ին (Երեւանի ժամանակով՝ մայիսի 24-ին, ժ. 06.00-ին)։ Երկու մեքենաներ ուղեւորներով հանդերձ ջրում են հայտնվել։
Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ գետում նշմարվող երկու մեքենաներից մեկի վերեւում մարդ է նստած եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները։











