Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյից ոչ հեռու գտնվող վառելանյութի պահեստում, հսկայական վեց ցիստեռններ են պայթել։ Տվյալ պահին հայտնի է միայն վեց զոհերի մասին։
Ականատեսները մի քանի բարձր թնդյուն են լսել։ Ըստ նրանց՝ հրդեհի բոցերը հասել են մինչեւ 50 մ-ի, իսկ երկնքում սեւ ծխի ամպեր են գոյացել։ Հրդեհը տեսանելի է եղել մի քանի կմ հեռավորությունից, հաղորդում է ՆՏՎ-ն։
Դեպքի վայր ժամանած փրկարարները երկար ժամանակ չեն կարողացել մոտենալ։ Իշխանությունները հարեւան տներից տարհանել են բնակիչներին, իսկ հրշեջները որոշել են սպասել, մինչեւ այրվի ամբողջ վառելանյութը՝ շուրջ երկու միլիոն լիտր։ Հրշեջներին միայն մի քանի ժամ անց է հաջողվել կրակը մարել, հայտնում է vesti.ru-ն։











