Մայիսի 25-ին Արզնիի ուսումնական օդանավակայանում կայանալիք «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթի եզրափակիչ փուլը հետաձգվում է մի քանի տեխնիկական թույլտվությունների բացակայության պատճառով: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Ուսումնական օդանավակայանը հանդիսանում է ռազմական օբյեկտ, ուստի այնտեղ յուրաքանչյուր միջոցառում անցկացնելու համար անհրաժեշտ է ստանալ մի շարք տեխնիկական թույլտվություններ` անվտանգության ապահովման, ռադիոկապի օգտագործման եւ այլ խնդիրների լուծման հետ կապված:
Ներկա դրությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից դեռեւս չեն ստացվել անհրաժեշտ թույլտվությունները, ինչի պատճառով էլ մրցույթը նախնական հետաձգվում է մինչ հունիսի 2-ը:



























