182 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը ինտերնետի արագությամբ: Այդ մասին վկայում է NetIndex ընկերության հրապարակած վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի արդյունքները ստացվել են ապրիլի 23-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածի վերլուծության վրա: Զեկույցում նշվում է, թե Հայաստանում թեսթավորել են 312,332 ունիկալ IP-հասցեներ:
Հայաստանում ինտերնետի արագությունը կազմում է 7.23 մեգաբիթ վայրկյան: Հարեւան Վրաստանում արագությունը 12.18 Մբիթ/վ է (52 տեղ), Ադրբեջանում 4.06 Մբիթ/վ (119 տեղ), Թուրքիայում` 8.17 Մբիթ/վ: հարեւան երկրներից ամենաթույլը Իրանում է` 2.17 Մբիթ/վ:
Առաջին տեղը զբաղեցնում է Հոնգկոնգը` 46.54 Մբիթ/վ, նրան հաջորդում են Լիտվան` 37.82 Մբիթ/վ, եւ Թայվանը` 36.78 Մբիթ/վ:



























