Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում ոստիկանները փորձարկել են 3D պրինտերով տպած ատրճանակը: Փորձարկումների արդյունքները ոստիկանների լուրջ մտահոգությունն են հարուցել, գրում է Gizmodo կայքը` վկայակոչելով ոստիկանության կոմիսար Էնդրյու Սցիպիոնեին:

Սցիպիոնեն մամուլի ասուլիսում հայտարարել է, թե ոստիկանները ռեկորդային կարճ ժամանակում ատրճանակներ են հավաքել` նախապես համացանցից տպելով հայտնաբերված ձեռնարկները: Այդ ատրճանակները չունեն անվտանգության չափորոշիչներ եւ որակի վերահսկողություն, ինչը շատ վտանգավոր է դարձնում դրանք: Ատրճանակները ստեղծվում են այնպիսի նյութերից, որոնք անհնարին է գտնել օդանավակայաններում խուզարկության ժամանակ, եւ դա ավելացնումէ  ահաբեկչական վտանգը մի քանի անգամ, ասել է կոմիսարը:

Հիշեցնենք, որ 3D ատրճանակների պատրաստման ձեռնարկը ինտերնետում տեղադրել էր ամերիկացի Կոդի Ուիլսոնը,ո վ մշակել էր Liberator անունով առաջին ատրճանակը: