Իրանից արտահանումը դեպի հարավային կովկասի երկրներ 2013թ. մարտին սկսված նոր ֆինանսական տարում նվազել է` նախորդ տարվա համեմատ:
Իրանը Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան է արտահանել բոլոր խմբերի ապրանքներ (բացի նավթային հատվածից) 45,52 մլն դոլարի ապրանք մարտի 20-ից մինչեւ ապրիլի 20-ը, ինչը 11 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, նաեւ 32 տոկոսով պակաս նախորդ ամսվա ցուցանիշից: Իսկ նավթային ապրանքներ արտահանվել են 3 մլն 214 հազար դոլար արժողությամբ, ինչը 3,6 անգամ պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից:
Իրանի արտահանումն ու ներմուծումը ընթացիկ ֆինանսական տարվա առաջին ամսում կազմել են 2,497 մլն եւ 2,037 մլրդ դոլար համապատասխանաբար: Արտահանումը կրճատվել է 11,1, ներմուծումը` 38,99 տոկոսով:




























