Microsoft ընկերությունը նոր անլար Sculpt Comfort Mouse եւ Sculpt Mobile Mouse համակարգչային մկնիկներ է ներկայացրել, որոնց կորպուսին Windows ստեղն կա, գրում է Slashgear՝ վկայակոչելով Windows-ի պաշտոնական բլոգը:
Մկնիկի վրա Windows ստեղնի օգնությամբ կարելի է միանալ Windows 8 օպերացիոն համակարգի երկու ինտերֆեյսներին եւ բացել Windows 7-ի եւ ավելի հին օպերացիոն համակարգերի «Մեկնարկ» մենյուն, գրում է lenta.ru-ն:
Sculpt Mobile Mouse-ը կարելի է գնել արդեն մայիսին՝ 30 դոլարով, իսկ Sculpt Comfort Mouse-ը՝ հունիսին, 40 դոլարով:




























