«Շահդենիզ» գազային հանքավայրի մշակման նախագիծը կարող էր սառեցվել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Իրանի  հանդեպ, որը տիրապետում է տվյալ նախագծի 10 տոկոս մասնաբաժնին: Սակայն բացառման սկզբունքի կիրառումը թույլ է տվել խուսափել խնդիրներից, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մայիսի 24-ին կայացած համաժողովում:

Անդրադառնալով Տրանսկասպյան գազատարի ճակատագրին` դեսպանը նկատել է, որ եթե երկու երկրներ պայմանավորվեն, ոչինչ չի կարող խանգարել: ԱՄՆ-ը ուրախ կլինի Տրանսկասպյան գազատարի նախագծի ականատեսը լինելու համար: Մորնինգսթարը նկատել է, թե նախագծի իրականացման որոշման ընդունումն ամբողջությամբ կախված է Ադրբեջանից եւ Թուրքմենստանից: Դեսպանը ողջունել է Եվրամիության շահագրգռությունն այդ հարցում: