ԱՄՆ հարավ-արեւելյան հատվածում Formosan տեսակի տերմիտների աննախադեպ հարձակում է: Միջատների ահռելի ամպերը լցվել են Լուիզիանայի Նոր Օռլեան, Մետտերլի, եւ Ալաբամայի Մոբայլ քաղաքներ:
Չնայած մասնագետների պնդումներին, թե տվյալ իրավիճակը սովորական երեւույթ է եւ որեւէ վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, միջատների լուսանկարներն ու տեսագրությունները, սարսափ են հարուցում: Բրիտանական The Daily Mail պարբերականը իրադարձությունն անվանել է «տերմիտ-ապոկալիպսիս»` նկատի ունենալով Հովհաննես Ավետարանչի գրվածքը միջատների գրոհի մասին:
Ըստ մասնագետների` տերմիտի տվյալ տեսակը վտանգավոր չէ մարդու առողջության համար, սակայն նրանք կարող են վնասել փայտը:
Ըստ պաշտոնական տվյալների, տերմիտները ԱՄՆ բնակիչներին տարեկան 5 մլրդ դոլարի վնաս են տալիս:











