Ամերիկյան Ռոչեսթր համալսարանի գիտնականները  վիզուալ թեսթ են մշակել, որը թույլ է տալիս որոշել մարդու IQ-ի մակարդակը:

Մեկ-երկու րոպեի ընթացքում թեսթը կարող է «ֆիլտրել» մարդու ունակությունները  եւ տալ IQ-ի գնահատականը, հաղորդում է  «КМ.ru»-ն: Որպես կանոն, որքան բարձր է IQ-ի մակարդակը, այնքան քիչ ժամանակ է պահանջվում առաջարկվող խնդիրների լուծման համար: Միաժամանակ պարզվել է, որ ամենապարզ խնդիրները խելացի մարդի ավելի դժվար են լուծում, քան ցածր կամ միջին IQ-ով անձինք:

Հեղինակները նշում եմ, որ որքան բարձր է IQ-ի մակարդակը, մարդու ուղեղն ավելի արդյունավետորեն է ճնշում ֆոնային շարժումը եւ «ավելորդ» տեղեկատվության ընկալումը: