Եթե ամերիկացիները որոշել են թռչել Մարս արկածների համար, ապա չինացիները թռիչքին վերաբերվում են որպես էվթանազիայի ինչ-որ տեսակ, հնարավորություն ազատվելու շրջակա միջավայրի աղտոտումից եւ կիրառման համար անպետք ուտելիքներից, գրում է Գուիդո Սանտեւեկկին Corriere della Sera թերթում հրապարակված հոդվածում:
«10 հազար չինացիներ գրանցվել են` մասնակցելու Mars One հոլանդական նախագծին, որը խոստացել է մինչեւ 2023 թվականը չորս աստղագնացներ հասցնել Մարս: Պատմությունը սկսվել է երկու շաբաթ առաջ, չինական թերթերը հայտնել են նախագծի մասին որպես ինքնասպանության առաքելության, քանի որ գիտնականները դեռ չեն լուծել աստղագնացներին Երկիր վերադարձնելու հարցը: Սակայն դա չի կանգնեցնում նրանց,ո վքեր ցանկանում են Մարս մեկնել: Ողջ աշխարհով մեկ Mars One-ին ամսնակցելու հայտ է ներկայացրել 80 հազար մարդ: հայտնի է նաեւ, որ չինացիներից ավելի դիմել են ամերիկացիները` 17 հազար մարդ»,- գրում է հոդվածի հեղինակը:
«Չինական մամուլը գրում է, թե դա կեղծիք է, նախագծի ակզմակերպիչները 5-ից 75 դոլար են ուզում հայտնի համար, իսկ չինացիներից հավաքել են 11-ական դոլար` արդեն մի քանի միլիոն դոլար հավաքելով»,- նշում է հեղինակը:




























