Մոտ ապագայում ժամանակակից գաջետները կարող են փոխարինել սեքսին: Գաջետը չի կարող սեքսուլ հաճույք պատճառել, բայց կարող է վերածվել կախվածության: Վերջին ուսումնասիրությունների համաձայն` ավելանում է այն երիտասարդների թիվը, ովքեր զբաղվում են իրենց գաջետներով կամ հեռախոսներով` մոռանալով սեքսի մասին: Սեքսը երկրորդ պլան է մղվում, իսկ նրան փոխարինում են վիրտուալ հանդիպումներն ու խաղերը, հաղորդում է «Wherewoman.ru»-ն:
Բրիտանիայում անցակացված հարցումների արդյունքների համաձայն` հարցվածների մեծ մասը`94% ասել է, որ կհրաժարվեն ինտիմ մերձեցումից, եթե իրենց գաջետ առաջարկեն: Հարցմանը մասնակցել է 18- 30 տարեկան 2, 5 հազ. մարդ, եւ հարյուրից միայն երկու մարդ է ասել, որ պատրաստ է ընդմիշտ հրաժարվել հեռախոսից հօգուտ սեքսի:
Երիտասարդներին նաեւ հարցերել են, թե հանուն գաջետի ինչի են պատրաստ, մոտ կեսն ասել է, որ պատրաստ են հրաժարվել սիրելի ապրանքներից, 71% -ը պատրաստ է եղել մեքենան տալ մեկ շաբաթով, իսկ հարյուրից տասը անգամ պատրաստ են մեկ շաբաթ երեխաներին չտեսնել, միայն թե հեռախոսը կողքներին լինի:




























