Գների նվազման եւ Intel-ի աջակցության շնորհիվ սենսորային շարժական համակարգիչները 2013թ. զգալի կավելանան` հետագա տարիներին էլ ավելի տարածվելով: HIS վերլուծական ընկերության կանխատեսմամբ` սենսորային նոութբուքերի մատակարարումները 2012թ. 4,6 միլիոնի փոխարեն 2016թ. կհասնեն 78 միլիոնի, ինչը կկազմի նոութբուքերի ընդհանուր ծավալի մեկ քառորդը, գրում է 3Dnews.ru-ն:
Սենսորային մոդելների տեսակարար կշիռը 2016-ին, ըստ HIS-ի, կկազմի 24,6%: Սպասվում է, որ 2013 թվականը ռեկորդային կլինի սենսորային նոութբուքերի համար: Մատակարարումների աճը առաջիկա չորս տարիներին կգերազանցի 400%-ը` 2012-ի համեմատ: 2013թ. սենսորային մոդելների թիվը կհասնի 24 միլիոնի: Պահանջարկի աճին մեծապես կնպաստի նման մոդելների արժեքի նվազումը:




























