«Twitter»-ը կոտրելու ալիքից մի քանի ամիս անց որոշվել է երկփուլ թույլտվության հանարվորություն ներդնել: Դա կներդրվի այն աքաունտների գրառաումների անվտանգության համար, որոնց e-mail-ն ու հասցեն հաստատված են: Այս գործառույթի ներդրման դեպքում մուտքի թույլտվություն ստանալու համար անհարժեշտ կլինի գաղտնաբառ մուտքագրել, որը հնարավոր կլինի ստանալ բջջային SMS հաղորդագրության միջոցով, հաղորդում է «Cloudzone.ru»-ն:
Նման գործառույթի ներդրումը կանխատեսելի էր` հաշվի առնելով, որ շատ աքաունտների գրառումներ կոտրվել էին: Պատճառն այն է, որ «Twitter»-ը թույլ է տալիս արագ տարածել կեղծ տեղեկատվությունը եւ առաջին հայացքից անհնար է տարբերել կոտրողին իրական տիրոջից` հաղորդագրության կարճության պատճառով:




























