«Հետքերով որբերի հայոց» լուսանկարների  ցուցահանդեսը վկայում  է, թե ամերիկացի ժողովուրդը որքան շատ բան է արել հայերի համար: Այս մասին լրագրողներին ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

«Այդ տարիներին Ամերիկայում բոլորը գիտեին հայ որբերի մասին: Ամերիկացի երեխաները դաստիարակվում էին` իմանալով, թե ինչ է կատարվել հայերի հետ: Հայ որբերին ցուցաբերված օգնությունն աննախադեպ է եղել. փրկվել է մոտ 132 հազ. երեխա»,-նշեց նա:

Կառուցվել են հիվանդանոցներ, մանկատներ, որտեղ երեխաներին օգնել են հաղթահարել հոգեբանական հարվածները:

Նա ընդգծեց, որ Ռոքֆելերի արխիվային կենտրոնին պատկանող լուսանկարներն ընդմիշտ կմնան Հայաստանում: Դրանք կպահվեն դեսպանատանը, «Նարեկացի» միությունում եւ Գյումրիում:

Ն. Հարթունյանը նշեց, որ կցանկանար, որ լուսանկարները ցուցադրվեին այլ երկրներում եւս:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am