«Apple» ընկերության առաջին համակարգիչներից մեկը` «Apple I» մոդելը Գերմանիայիում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 668  հազար դոլարով, հաղորդում է Ասոշիյթիդ պրեսը:

«Breker» աճուրդային տան տվյալներով` համակարգիչը գնել է ասիացի գնորդը, ով չի ցանկացել անունը բացահայտել: Աճուրդային տան ներկայացուցիչը հայտնել է, որ  վաճառված համակարգիչը հավաքվել է 1976 թ-ին` ընկերության հիմնադիրներ Սթիվ Ջոբսի եւ Սթիվ Վոզնյակի կողմից: Աշխարհում այդ մոդելից ընդամենը գործող վեց մեքենա է մնացել:Նշվում է, որ  անցյալ դարի 70-ականներին «Apple I»-ի մանրածախ գինը 666 դոլար է եղել: