Մայիսի 25-ին, մեղայականով ոստիկանության Վանաձորի բաժին է ներկայացել Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու սպանության մեջ մեղադրվող, բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը: 

Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Մելիքյանը մեղադրվում է այն բանում, որ սույն թվականի մայիսի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գանձակ» սուպերմարկետի հարեւանությամբ վիճաբանել էր Մոտկորի անռապետ, հայ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու՝ Թովմա Մաթեւոսյանի հետ, ապա դանակահարել նրան, ինչից հետո դիմել էր փախուստի: Թովմա Մաթեւոսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած վնասվածքներից մահացել էր:

Փաստի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի առաջին մասով: Մելիքյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հիշեցնենք, որ Տիգրան Մելիքյանն աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ: