Իրանը մեծ հեռահարության հրթիռների համար մեծ քանակությամբ նոր սարքավորումներ է տեղկայել: Երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի խոսքով` նոր զենքը թույլ կտա հակառակորդին ջախջախել «երկիր-երկիր» դասի հրթիռի մեկ բացթողումով:

Հրթիռի տեսակի, բաց թողնման համալիրների եւ տեղակայման վայրի հետ կապված տեղեկատվություն չկա: Վահիդին ավելացրել է, որ Իրանը երբեք պատերազմ չի սկսի, հաղորդում է «Ֆարս» գործակալությունը:

Հաղորդվում է, որ ապրիլի կեսերին իրանական զինված ուժերը հաջողությամբ գործարկել էին «երկիր-երկիր» դասի երեք նոր հրթիռ, որոնց փորձարկում նախկինում չէր կատարվել: