Գերմանացի գիտնականների հետազոտությունները պարզել են, որ գլիօբլաստոմայի բջիջների աճը զսպվում է, նրանք ավելի զգայուն են դառնում քիմաթերապիայի նկատմամբ, եթե նախապես մշակվում են սառը պլազմայով:

Գիտնակնների խոսքով` դա առաջին քայլն է նոր կոմբինացված թերապիայի մշակման ուղղությամբ, եւ ուղեղի քաղցկեղի մահացու ձեւերի դեմ պայքարի հույս է ներշնչում:

Սառը պլազմայի միջոցով հնարավոր է նաեւ թույլ չտալ բակտերիաների, սնկերի, վիրուսների ակտիվացումը` միաժամանակ ձեռք չտալով առողջ հյուսվածքներին: Պլազման դանդաղեցնում է բջջային ցիկլը եւ որոշ բջիջներ կորցնում են իրենց կլոնավորելու ունակությունը: