Եվրահանձնաժողովը Apple-ի նկատմամբ հետաքննություն է սկսել` iPhone-ների ապօրինի վաճառքի համար: Ընկերությանը կասկածում են  ապօրինի սխեմաների օգտագործման մեջ, որոնք ուղղված են եվրոպական շուկայից մրցակիցներին դուրս մղելուն: 

Apple-ի նկատմամբ նախնական քննությունը սկսվել էր բջջային օպերատորների եւ անհատների կողմից մի քանի բողոքներից հետո, հայտնում է  gazeta.ru-ն` վկայակոչելով The Financial Times-ին:

Հանձնաժողովը ԵՄ-ի բջջային մի քանի օպերատորների հատուկ հարցաթերթիկ է ուղարկել, որոնցում կարգավորողը հետաքրքրվում էր Apple-ի պայմանագրային առանձնահատկություններից:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Սենատը Apple-ին մեղադրել էր միլիարդավոր դոլարի հարկեր չվճարելու համար: 

ԱՄՆ-ի Սենատը Apple-ին մեղադրում է հարկերից խուսափելու համար

 Մայիսի 28-ին Սենատում տեղի կունենան տվյալ գործի լսումները: