ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Մայաքի քաղաքի մոտակայքում բռնվել է աշխարհում ամենամեծ վագրային պիթոնը: 23-ամյա Ջեյսոն Լիոնը դուրս է քաշել պիթոնին թփերի միջից: Երբ հսկա օձը ցանկացել է փաթաթվել երիտասարդին, նա կտրել է օձւ գլուխը:

Լիոնն իր երկու ընկերների հետ ընթանալիս է եղել մեքենայով, երբ նկատել են հսկա վագրային պիթոնին: Նա պիթոնին դուրս է քաշել թփերի միջից, որից հետո օձը ցանկացել է փաթաթվել նրան ու խեղդել: Ամերիկացին կտրել է հսկա օձի գլուխը, իսկ նրա ընկերները, որոնք ականատես են եղել այդ դեպքին, տեսանյութը տեղադրել են համացանցում:

Պիթոնի մարմինը տեղափոխել են Ֆլորիդայի համալսարան, որտեղ այն կուսումնասիրեն մասնագետները: Լիոնը համաձայնել է տալ միայն օձի կմախքը, իսկ մաշկը նա մտադիր է կախել իր սենյակում, հաղորդում է TOP News_Ը;

Ֆլորիդայի համալսարանի աշխատակիցների փոխանցմամբ՝ պիթոնի ընդհանուր երկարությունը կազմում է 5,69 մետր, իսկ քաշը՝ 60 կգ: Մինչ այդ Ֆլորիդայում հայտնաբերված ամենամեծ պիթոնի երկարությունը կազմում էր 5,35 մետր, իսկ քաշը՝ 74,5 կգ: