Գիտնականները համոզված են, որ քաղցրը կարող է որոշակի կախվածություն առաջացնել, ինչպես թմրանյութերի դեպքում:
Քաղցրի նկատմամբ հակումը ի հայտ է գալիս օրգանիզմնում ինչ-ինչ խնդիրների առկայության դեպքում: Ամեն ինչի պատճառը սերոտոնին հորմոնն է, որն արտադրվում է անհրաժեշտ ամնիաթթվի շնորհիվ, որի անբավարարությունն էլ մարդկանց մոտ քաղցրի նկատմամբ հակում է առաջացնում:
Բացի զուտ ֆիզիկականից, քաղցրի նկատմամբ գոյություն ունի նաեւ հոգեբանական հակում. սթրեսի, վատ տրամադրության ժամանակ սերոտոնինի մակարդակը նվազում է: Մարդը սթրեսն «ուտում է» շոկոլադով: Այսպիսով, առաջանում է կախվածություն քաղցրից, որը հաղթահարել հնարավոր է ուժեղ կամքով:




























