ԱՄՆ Վիսքոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի բնակիչներից մեկը շոկի մեջ է գցել բնակիչներին, երբ մոտոցիկլետով շրջել է սթրինգով եւ անձրեւանոցով: Այդուհանդերձ, իշխանությունները չեն պատժել 56-ամյա տղամարդուն:

Ինչպես հաղորդում է Wisconsin State Journal թերթը, ոստիկանները սահմանափակվել են նրա հետ զրույցով: Տղամարդը ներողություն է խնդրել, որ այդ տեսքով անցել է դպրոցի կողքով եւ պարզաբանել, որ դիտավորյալ չի արել: Քաղաքի դատախազը հայտարարել է, որ տղամարդը որեւէ օրենք չի խախտել:

Մայիսի 16-ին տեղի տարրական դպրոցի ուսուցիչները դիմել էին ոստիկանություն եւ պահանջում էին գնահատել մոտոցիկլիստի արարքը, ով կիսամերկ երթեւեկել է դպրոցական ավտոբուսի կողքով, որից երեխաներ էին իջնում, գրում է Lenta.ru-ն:

Մեդիսոնի բնակիչները պարբերաբար հաղորդում են, որ ճանապարհներին հանդիպում են մոտոցիկլետով տղամարդուն, ում հագին սթրինգ է, անձրեւանոց եւ սաղավարտ, բայց նրա անունն անհայտ է:

2012-ի ամռանը նրան նկարահանել էր մի վարորդ եւ տեսանյութը տեղադրել համացանցում: