Հավերժ երիտասարդության գաղտնիքը երիտասարդ արյան մեջ է, կարծում են գիտնականները: Ամեն դեպքում այս տեսակետը ճիշտ է մկների դեպքում: Ծեր մկներին երիտասարդ մկների արյուն ներարկելով` գիտնականները նկատել են, որ նման պրոցեդուրան կարող է օգնել կանխել տարիքային կոգնիտիվ խախտումների որոշ հետեւանքներ:
Առաջին հերթին ծեր մկների մոտ բավականին լավացել է հիշողությունը եւ սվորելու ունակությունը, հաղորդում է «Slon.ru»-ն:
Երիտասարդ արյունը խթանում է նոր նեյրոնների կազմավորմանը եւ մոտ քսան տոկոսով ավելացնում է միջնեյրոնային միացությունների թիվը, ինչի շնորհիվ ուղեղն ավելի լավ է գործում:
Նման արդյունքի պատճառը գիտնականները համարում են տարիքի պատճառով արյան մեջ որոշ ակտիվ նյութերի նվազման հետ, ինչը հնարավոր է ավելացնել` երիտասարդ արյուն ներարկելու միջոցով: Իսկ թե դրանք ինչ նյութեր են` ոչ ոք չգիտի: Գիտնականները ենթադրում են, որ մարդկանց մոտ նմանատիպ մեխանիզմներ են գործում, սակայն ոչ մի ապացույց չկա:




























