Հարավկորեական Samsung ընկերությունը ամերիկյան Apple-ից խլել է սմարթֆոնների վաճառքի առաջատար դիրքերը 2013թ. առաջին եռամսյակի արդյունքներով:
2013թ. հունվար-մարտ ամիսներին Samsung-ն իրացրել է 23,62 մլրդ դոլարի սմարթֆոններ, ինչը 952 մլն-ով ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշներից, հայտնում է վերլուծական Strategy Analytics գործակալությունը: Apple-ի սմարթֆոնների իրացման ծավալները կազմել են 22,95 մլրդ, ինչը 7,71 մլրդ-ով պակաս է 2012թ. վերջին եռամսյակի տվյալներից:
Երրորդ տեղում Nokia-ն է (3,64 մլրդ), չորրորդում` հարավկորեական LG Electronics-ը (2,95 մլրդ):



























