Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին փետրվարի 28-ին մեկնել է Ժնեւ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 13-րդ նստաշրջանին:
Ինչպես հաղորդում է Press TV-ն, այցի ընթացքում նրան ուղեկցում է ԱԳՆ մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարասթը:
Ժնեւում կայանալիք հանդիպումներում Մոթթաքին մտադիր է ներկայացնել ատոմային ծրագրի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը: Նա մտադիր է քննարկել միջուկային գոբալ ապառազմականացմանը միտված ջանքերը:
Նշենք, որ այս շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հանդիպելու են Վիեննայում՝ քննարկելու Իրանի կողմից ատոմային ծրագրի առաջարկների մերժումը:
Համաձայն անցած տարվա նոյեմբերին մշակված ծրագրի, Իրանին առաջարկվում էր իր տարածքում արդյունահանված ուրանի 70 տոկոսը Ֆրանսիա եւ Ռուսաստան ուղարկել՝ հարստացնելու համար:



























