«Սոյուզ ՏՄԱ-09Մ» տիեզերանավը մայիսի 29-ին` մոսկովյան ժամանակով  ժ. 6:10-ին հասել է Միջազգային տիեզերակայան:
«Սոյուզը» ՄՏԿ է հասցրել Ռոսկոսմոսի տիեզերագնաց Ֆեդոր Յուրչիխինին, NASA-ի տիեզերագնաց Կարեն Նայբերգին եւ Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց Լուկա Պարմիտանոյին: 

Տիեզերանավը Բայկոնուրից մեկնել է մայիսի 29-ին` ժ. 00:31-ին, եւ հաշվարկված ուղեծիր է դուրս եկել ինը րոպե անց: «Սոյուզը» երկրորդ անգամ տիեզերագնացներին ՄՏԿ է հասցրել այսպես կոչված  «կարճ սխեմայով». ուղեծրում տիեզերանավի թռիչքը տեւել է  միայն վեց ժամ, այլ ոչ թե երկու օր, ինչպես նախկինում: Առաջին անգամ այդ սխեման հաջող կիրառվել էր 2012թ. մարտի վերջին` նախորդ անձնակազմը ՄՏԿ հասցնելու ժամանակ: 

Տեղ հասած տիեզերագնացները կայանում կմնան 172 օր: Այդ ընթացքում նրանք 34 գիտափորձ կանցկացնեն եւ մի քանի անգամ բաց տիեզերք դուրս կգան, ինչպես նաեւ կդիմավորեն չորս բեռնանավերի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: