Ռուսաստանցի գիտնականները Յակուտիայի Մալիյ Լյախովսկիյ կղզում հայտնաբերել են մամոնտի մանցորդներ, որի ներքին օրգաններում հեղուկ արյուն է եղել: Գտածոյի ունիկալությունը կայանում է նրանում, որ դա վերջին 112 նման լավ պահպանված նախապատմական կենդանին է:
Մուգ գույնի հեղուկ արյունը գտնվում է կենդանու որովայնից ցած, սառցային գոտիներում: Այդ փաստը ապշեցրել է հետազոտողներին, քանի որ պեղումների ժամանակ օդի ջերմաստիճանը եղել է -7-10 աստիճան: Մամոնտի հյուսվածքների վիճակը գրեթե կատարյալ է, մարմնի միայն վերին հատվածն է կմախք դարձել, գլուխն ու ետեւի ձախ ոտքը: Ուսումնասիրելով ատամները` գիտնականները պարզել են տարիքը` 50-60 տարեկան:
«Նման պահպանվածությունը պայմանավորված է նրանով, որ ստորին հատվածը գտնվել է մաքուր սառույցի մեջ, իսկ վերին հատվածը` տունդրայում»,- ասել է արշավախմբին մասնակցող Սեմյոն Գրիգորեւը:




























