LulzSec խմբավորման հաքեր Ջերեմի Համոնդը խոստովանել է, որ ինքն է կոտրել ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական ընկերության կայքը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Համոնդի պաշտպանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությանը: 

Համոնդի պաշտպանները հաքերների հարձակումն անվանել են քաղաքական բողոքի խաղաղ ակցիա: Համոնդի խոստովանության շնորհիվ նա կարող է դատապարտվել 10 տարվա ազատազրկման: 

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին LulzSec-ի հաքերները կոտրել էին ամերիկյան մասնավոր հետախուզական Stratfor ընկերության կայքը, որն անվանում են «ստվերային ԿՀՎ», որի հետեւանքով հաքերների տրամադրության տակ են հայտնվել ընկերության ներքին թղթաբանությունը եւ օգտվողների կրեդիտային քարտերի տվյալները:  Բանկային հաշիվներից գողացվել էին մեկ միլիոն դոլարի միջոցներ: