Թեհրանում մեկնարկել է «Սիրիայի բարեկամներ» խորհրդաժողովը, որ գումարվել է Իրանի նախաձեռնությամբ: Դրան մասնակցում են 40 պետությունների ներկայացուցիչներ:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին իր ելույթում նշել է, թե Սիրիայի բարեկամների այս հանդիպումը Սիրիայում ճգնաժամի հաղթահարման կարեւորագույն քայլերից է: Նա նկատել է, թե նախկինում Իրանի նախաձեռնությունները հնարավոր չէր լինում իրականացնել արտաքին միջամտության հետեւանքով:
Այդ նախաձեռնությունները մշտապես հիմնված են Սիրիայի ինքնիշխանության հարգման վրա: Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջարկել է 6 կետերից բաղկացած նախագիծ: Նա նշել է, թե Թեհրանն աջակցել է Մոսկվայի դիրքորոշումը, հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարն առաջարկել է խումբ ստեղծել, որը կկապվի բոլոր շահագրգիռ կողմերի հետ` Սիրիան ճգնաժամից դուրս բերելու համար:




























