Իրանում Աստծո ասամբլեաների եկեղեցու (ոչ մի առնչություն չունի Հայ առաքելական եկեղեցու հետ) ղեկավար, քարոզիչ Ռոբերտ Ասերյանն իրեն լավ է զգում:
Մայիսի 21-ին Ասերյանը կալանավորվել է հոգեւոր ծառայության ժամանակ, իսկ վերջերս նրան թույլ են տվել ընտանիքին զանգահարել: Նրա կալանավորումը կապված է Իրանում Աստծո ասամբլեաների եկեղեցու գործունեությունն արգելելու հետ, գրում է Mohabat News գործակալությունը:
«Նրան արգելվել է փաստաբան եւ այցելություններ ունենալ, թեեւ պաշտոնապես դեռ մեղադրանք չի առաջադրվել: Հոգեւորականի ընտանիքը, ինչպես նաեւ Իրանի քրիստոնյա համայնքը խորապես անհանգստացած է», նշում է գործակալությունը:
Ասերյանը քրիստոնյա հոգեբան է, գրող, կրոնական գրականության պարսկերենի թարգմանիչ:




























