Կորեական LG-ն այսօր՝ մայիսի 30-ին, կներկայացնի իր նոր ֆլագմանական սմարթֆոնը: Ընկերության բջջային ստորաբաժանման նախագահը հայտարարել է, որ Optimus G2-ը ոչ ավելի, ոչ պակաս՝ կդառնա Samsung Galaxy S4-ի եւ նոր iPhone-ի մրցակիցը:
Տեխնիկական բնութագրով LG-ի նորույթը պատշաճ տվյալներ ունի. 5 դյույմանոց full HD դիսփլեյ, 13 մեգապիքսելանոց տեսախցիկ, հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:
LG-ին սմարթֆոնների վաճառքի առումով գլոբալ հնգյակից արդեն դուրս են մղում չինական ZTE եւ Huawei մրցակիցները:
Բացի այդ, մայիսի սկզբին լուր տարածվեց, որ Google-ը Nexus շարքի Android համակարգով աշխատող հինգերորդ սմարթֆոնն է մշակում, որի արտադրությամբ նաեւ LG-ն է զբաղվում:




























