«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար` «Շիրակ», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» եւ «Վայոց Ձոր» կանխավճարային մարզային սակագնային փաթեթների գործարկման մասին:
NEWS.am-ին «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունի հայտնեցին, որ սակագնային նոր պլաները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր` ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից, իսկ վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ մայրաքաղաքից առավել հեռու գտնվող մարզերի բնակիչները կարող են Beeline ցանցում շփվելով չանհանգստանալ խոսակցության տեւողության մասին: «Հաճախորդը վճարում է ընդամենը 9 դրամ ելքային զանգի դիմաց, իսկ որքան նա կխոսի` 1 րոպե, թե 1 ժամ, նշանակություն չունի», — նշել է Կլիմկոն:
Տեղեկացնենք, որ սակագնային փաթեթի համապատասխան տարածաշրջանում գտնվող մարզային սակագնային պլանի բաժանորդի համար դեպի Beeline ցանցի այլ հեռախոսահամարներ ելքային զանգի արժեքը 9 դրամ է: Խոսակցության տեւողությունը տարիֆիկացվում է ելնելով 0 դրամ/րոպե հաշվարկից:
Ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ, եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կկազմի 19 դրամ, իսկ դեպի ֆիքսված եւ այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը՝ 39 դրամ:



























